Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը նախատեսվածից երկար է տևել

ՆԱՏՕ–ի անդամ երկրների դրոշներ
Բրյուսելում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բանակցություններն ավելի քան 4 ժամ են տևել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Բրյուսելում ավարտվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բանակցությունները սկսվել են տեղական ժամանակով 10։00-ին (Երևանի ժամանակով` 13:00-ին) և տևել ավելի քան չորս ժամ:
Սպիտակ տունն աջակցություն է հայտնել ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներին. ամերիկյան ԶԼՄ
Բրյուսելում ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի հանդիպմանը Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը ղեկավարել են փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: ՆԱՏՕ-ն ներկայացրել են դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու դաշնակից երեսուն երկրի ներկայացուցիչները:
Այս հանդիպումը հունվարի 9-10-ը Շվեյցարիայում կայացած բանակցությունների շարունակություն էր: Վաղը խորհրդակցություններ են նախատեսված ԵԱՀԿ հարթակում։
Կայացած բանակցությունների արդյունքները դեռ հայտնի չեն, բայց կողմերն ասել են, որ պատրաստ են հետագա երկխոսության։
2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան արևմտյան գործընկերներից պահանջում է իրավաբանական երաշխիքներ տալ այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի արևելքի ուղղությամբ, Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ–ի անդամ, և դաշինքը ռազմակայաններ չի ստեղծի հետխորհրդային երկրներում։
Ամերիկացիները ստիպված եղան լսել. ինչպես են անցել ՌԴ-ԱՄՆ խորհրդակցությունները