Քանյե Ուեսթը և Ջուլիա Ֆոքսը չեն թաքցնում իրենց սիրավեպը. նրանց միասին ռեստորանում են տեսել

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը. Արխիվային լուսանկար
Ռեստորանից դուրս գալուց հետո ռեփերը ինքնագրեր է տվել երկրպագուներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, կարծես թե նոր սիրավեպ ունի։
Daily Mail պարբերականը հայտնում է, որ Քանյեին նկատել են դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ։
Կայքը նշում է, որ զույգը չի թաքցնում իր սիրավեպը։ 44-ամյա Քանյեին և 31-ամյա Ֆոքսին նկատել են ռեստորան գնալիս, և վերջիններս անընդհատ իրար կողք են եղել։
Ռեստորանից դուրս գալուց հետո ռեփերը ինքնագրեր է տվել երկրպագուներին:
Netflix-ը ներկայացրել է Քանյե Ուեսթի մասին պատմող ֆիլմի թիզերը
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության գործընթացը սկսել են 2021 թվականին, սակայն այն դեռ ավարտված չէ։ Քարդաշյանը ամուսնալուծության համար դիմել էր փետրվարին։ Այս ընթացքում Քանյեն մի քանի անգամ Քիմին վերադարձնելու փորձեր է արել, անգամ հրապարակային ներողություն խնդրել։
Նախորդ տարվա վերջերին էլ պապարացիները սկսել էին բավականին հաճախ տեսնել Քիմին դերասան և կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։