Լեզվի սայթաքում. Բայդենը Հարիսին հերթական անգամ ԱՄՆ նախագահ է անվանել

Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահը սխալվել է Ատլանտայի համալսարանական կենտրոնում ելույթ ունենալու ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը հերթական անգամ սխալվել է և ԱՄՆ-ի նախագահ է անվանել փոխնախագահ Կամալա Հարիսին: Տեղեկությունը հայտնում է Fox News հեռուստաալիքը։
«Անցյալ շաբաթ նախագահ Հարիսը և ես Կապիտոլիումում քննարկել ենք այն պահերը, որոնք մեր պատմությունը բաժանեցին «առաջ»–ի և «հետո»–ի (խոսքը վերաբերում է 2021 թվականի հունվարի 6–ի իրադարձություններին, երբ ցուցարարները գրավել էին Սպիտակ տան շենքը` խմբ.)», - հայտարարել է նա Ատլանտայի համալսարանական կենտրոնում:
Պուտինը պատմել է Բայդենի հետ զրույցից ստացած տպավորությունների մասին
Սա արդեն երրորդ անգամ է, որ ԱՄՆ նախագահը նման սխալ է թույլ տալիս։ Իսկ ավելի վաղ նա նաև սխալվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը ասելիս, շփոթել էր «պատվաստում» և «էսկալացիա» բառերը, ինչպես նաև Սիրիան ու Լիբիան, Իրաքն ու Իրանը։
«Հանկարծակիի բերեց»․ ԶԼՄ-ները բացահայտել են Պուտինի գաղտնի հնարքը Բայդենի հետ զրույցում