Լարսը կրկին փակվել է կցորդիչով մեքենաների համար

Լարս. արխիվային լուսանկար
Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում. Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին բուք է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Վրաստանի Վերին Լարս անցակետից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը վրացական կողմից փակ է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն և ձնաբուք է, կան փակ ճանապարհներ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ձյան և մերկասառույցի պատճառով։
Հաղորդագրության համաձայն` Լարսը բաց է այլ տեսակի ավտոմեքենաների համար։
Ի դեպ, ՀՀ ճանապարհային դեպարտամենը հայտնում է, որ ժամը 22։00-ի դրությամբ Աշտարակի, Ապարանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին բուք է։