ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն արտահերթ նիստ կանցկացնեն

Վլադիմիր Զայնետդինով. Արխիվային լուսանկար
Հայտնի է` թե ինչ են քննարկելու ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները արտահերթ նիստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հունվարի 13–ին արտահերթ նիստ կանցկացնեն:
«Նիստը տեղի կունենա հունվարի 13 - ին՝ հեռուստակոնֆերանսի ռեժիմով»,-«Ինտերֆաքսին» հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Նրա խոսքով ՝ նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղապահ գործողության անցկացումը Ղազախստանում:
Նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը:
Ադրբեջանում Ղազախստանի դեսպանն ասել է, որ Նազարբաևը Նուր–Սուլթանում է
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հունվարի 12–ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին։