Համաշխարհային բանկը վերանայել է Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը

Հայաստանում պետական ծախսերը կնվազեն, բայց ներդրումային միջավայրը կկայունանա, ինչը կբարձրացնի ապրանքների և ծառայությունների պահանջարկը մասնավոր հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի 2022-23 թթ. ՀՆԱ-ի կանխատեսումը։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի համաշխարհային տնտեսական նոր հրապարակման մեջ։
Դրա համաձայն, 2021-ին ՀՀ–ի համար կանխատեսվել է 6,1%, 2022-ին`4,8%, իսկ 2023-ին՝ 5,4% տնտեսական աճ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին Համաշխարհային բանկը կանխատեսել էր 2021թ–ի տարեվերջի համար` 3,7 տոկոս աճ, 2022-ի համար` 4,3 տոկոս, 2023-ի համար՝ 5,3 տոկոս տնտեսական աճ։
Մեքենաների, չիպերի, ամեն ինչի դեֆիցիտ կա. գնաճը գերազանցել է կառավարության կանխատեսումները
Նույն ուսումնասիրության հաաձայն, Հարավային Կովկասում 2022 թվականին սպասվում է 3,9 տոկոս աճ, իսկ 2023 թվականին՝ 3,6 տոկոս։
Ի դեպ, նշենք, որ Ադրբեջանում նույն ժամանակահատվածի համար ՀԲ–ն տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում։
Կանխատեսումների հիմքում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացման ու կորոնավիրուսային ռիսկերի նվազման ակնկալիքներն են։