ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ վարչապետի որոշմամբ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:
Ռազմիկ Դավոյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, նրա ծննդավայր Լոռու Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակի» մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Դավոյանը մահացել է երեկ` հունվարի 11-ին։ Հուլիսին նա կդառնար 82 տարեկան։