Երկու պատանի շախմատիստներ միջազգային վարպետի կոչում են ստացել

Էմին Օհանյանը վերջերս Սերբիայում հռչակվել էր Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Պատանի շախմատիստներ Արմեն Բարսեղյանը և Էմին Օհանյանը ՖԻԴԵ-ի կողմից միջազգային վարպետի կոչում են ստացել:
Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատային ակադեմիայից։
«Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր նվաճումներ ու մեծ հաղթանակներ»,- ասվում է ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ:​
Հիշեցնենք՝ Էմին Օհանյանը վերջերս Սերբիայում հռչակվել էր Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն։