Երևանյան գարեջրատներից մեկում կրակոց է հնչել, մատուցողուհուն տեղափոխել են հիվանդանոց

Ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանի Ռշտունի փողոցում գործող գարեջրատներից մեկում երեկ կրակոց է հնչել, մատուցողուհին հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանությունը տուժածի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 23:40-ին։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Իրավապահները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:
Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել
Ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ «Ուջանցի Հարութիկն» է:
«Էսօր ծնունդս ա». Սյունիքի մարզում կրակոցներ է հնչեցրել Կաղնուտի վարչական ղեկավարը