Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ռուս խաղաղապահների նոր հրամանատարի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը
Սա գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի առաջին պաշտոնական հանդիպումն է՝ որպես խաղաղապահ զորակազմի ղեկավար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին ներկայացրել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:
Նա ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Այժմ Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։
Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։