ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սոֆի Մխեյանը, որն այս օրերին հանգստանում է Եգիպտոսում, Instagram–ի իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել ու ցուցադրել գեղեցիկ կազմվածքը։
«Բարի օր, կազմ պատրաստ եմ, ուղղությունս` ծով»,– գրել է երգչուհին։
Նրա հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու երգչուհուն բարի հանգիստ մաղթել։
Մեկնաբանություն է գրել նաև հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։ Նշենք, որ Նազենին և Սոֆին միասին են իրենց հանգիստը վայելում Եգիպտոսում։
«Սիրունոչկա, բա կգայիր, մեռանք սպասելով»,–գրել է Նազենին։
Նշենք, որ մտերիմ ընկերուհիները հանգստի են մեկնել դեկտեմբերի 30–ին։ Այս ընթացքում նրանք բազմաթիվ հրապարակումներ են արել Instagram-ի «սթորի» բաժնում։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սոֆի Մխեյանը հայտնել էր, որ Ամանորը կդիմավորի արտերկրում։
Նա խոստացել էր վերադառնալ ստեղծագործական նորություններով։