ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Երեկ` հունվարի 10–ին, Վանաձորում 35-ամյա մի տղամարդ խանութներից մեկից վերցրել է ինչ ուզել է, սակայն հրաժարվել է վճարել։ Ավելին, տղամարդը սպանության սպառնալիքներ է հնչեցրել խանութի աշխատակցուհու հասցեին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Մի կին ահազանգել է ոստիկանություն և հայտնել` հունվարի 10-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձորի Դեմիրճյան փողոցի մի բնակիչ մտել է իրենց խանութ, պահանջել ծխախոտ, ապա առանց իր թույլտվության վերցրել է ծխախոտն ու այլ ապրանքներ։ Երբ տղամարդը ցանկացել է խանութից դուրս գալ, կինը պահանջել է, որ նա վճարի ապրանքների համար։ Տղամարդը, վճարելու փոխարեն, գրպանից դանակ է հանել, հարվածել կշեռքին, հնչեցրել սպանության սպառնալիքներ ու հայհոյանքներ և առանց վճարելու դուրս եկել։
Դեպքից 2 ժամ անց տղամարդը վերադարձել է խանութ, շարունակել դանակը ձեռքում պահած հնչեցնել սպանության սպառնալիքներ, ապա խանութի բակում նկատելով խանութպանի եղբորը` սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել է նրա վրա։ Հարձակումը կանխելու նպատակով տղամարդն իր անվամբ հաշվառված «Բռունի» տեսակի գազային ատրճակակից օդ է կրակել։ Դանակով զինված տղամարդը հեռացել է։
35-ամյա տղամարդը հայտնաբերվել է Վանաձորի Դեմիրճյան փողոցում, բեման ենթարկվել ոստիկանություն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ավազակության հատկանիշներով։
Տղամարդը ձերբակալվել է։