«Քորվող արջը». Խոսրովի անտառի տեսախցիկի «թակարդում» արջ է հայտնվել

Արխիվային լուսանկար
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը Facebook–ի էջում տեսանյութ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Խոսրովի անտառի տեսախցիկ-թակարդում արջ է հայտնվել։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել` այն վերնագրելով «Քորվող արջը»։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է արջը գետնին թավալ գալիս` քորելով իրեն։ Խոշոր արջը ծառերից մեկի արմատների մոտ պառկում է գետնին և մի լավ քորում իրեն։
«Տղեն խորոտ էգ կփնտրէ». Խոսրովի անտառի տեսախցիկը «որսացել է» բեզոարյան այծերի տեղաշարժը
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին էլ հայտնի դարձավ` Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ։ Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։