ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում կրակել են նույն քաղաքի բնակիչներից մեկի BMW–ի վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Ճ.-ին, որը կասկածվում է իր մոտ պահվող հրազենով Գորիս քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Ա.-ին պատկանող ավտոմեքենան վնասելու մեջ»,–գրում է կայքը:
Կայքի տեղեկացմամբ` Գորիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արթուր Ճ.-ն Գորիսի Մաշտոցի փողոցի 151/8 շենքի բակում ինքնաձիգով կրակոցներ է արձակել Վարդան Ա.-ին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
25 դեկտեմբերի 2021, 13:59
Բարեբախտաբար, տուժածներ չան: Ավտոմեքենան վնասվել է։