Կիպրոսի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Կիպրոս. Արխիվային լուսանկար
2022 թվականին սա արդեն 2-րդ երկրաշարժն է, որը եղել է 5.3 մագնիտուդ ուժգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Կիպրոսիափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, սեյսմոլոգները նշում են, որ այն 6,1 մագնիտուդ ուժգնությամբ է եղել։ Այս մասին հայտնում է «Մոսկվա 24» հեռուստաալիքը։

Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայում, Իսրայելում և Եգիպտոսում։

Կիպրոսի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավերածությունների կամ տուժածների մասին ոչ մի հաղորդում չի ստացվել: Սա արդեն երկրորդ երկրաշարժն է Կիպրոսում 2022 թվականին։ Առաջինը, որը տեղի է ունեցել հունվարի 5-ին, եղել է 5,3 մագնիտուդ։