ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հայաստանը մի փոքր բարելավել է դիրքերը Henley&Partners անձնագրերի համաշխարհային վարկանիշում։ Վարկանիշը դասակարգում է երկրներն անձնագրերի անցանելիությունով, այսինքն՝ թե քանի երկիր կարող են քաղաքացիները մուտք գործել առանց վիզայի։
Առաջին տեղում, ինչպես և անցյալ տարի՝ Ճապոնիան և Սինգապուրն են։ Նրանց քաղաքացիները կարող են ազատ մուտք գործել 192 երկիր, իսկ Գերմանիայի և Հարավային Կորեայի քաղաքացիները` 190:
Հայաստանը 78-րդ տեղում է. հայկական անձնագրով կարելի է ազատ մուտք գործել 65 երկիր։ 2021 թվականի ինդեքսում դրանք եղել են 64, մեկ տարում ցուցակում ավելացել է Դոմինիկյան Հանրապետությունը։ Ռուսաստանն այդ վարկանիշում 46-րդն է (119 երկիր), Վրաստանը՝ 48–րդը (115 երկիր):
Ցուցակում վերջին տեղում Աֆղանստանն է. այնտեղի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել 26 երկիր: