Հաստատվեց պաշտոնապես. ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայացուցիչը Քըլըչն է

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվում է հունվարի 14-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Սերդար Քըլըչի նշանակումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Համապատասխան որոշումը, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում:
«Հաստատել Սերդար Քըլըչին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ», - ասվում է փաստաթղթում:
ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը
Նշենք, որ նախօրեին հատուկ Քըլըչը հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտնի է դարձել անցյալ տարվա վերջին։
Թուրքիայի ՊՆ–ն ընդունել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի ներկայացուցչին
Այս գործընթացում հայկական կողմը ներկայացնելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում: