ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունն ավարտվել է։ Այս մասին այսօր` հունվարի 11–ին, հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ղազախական պետության ղեկավարի խոսքով ՝ խաղաղապահ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։