ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար. Զախարովա

Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը համոզված է, որ ակնհայտ արդյունավետությունը չեն կարող ընդունել միայն նրանք, ովքեր ընդհանրապես չեն հետևում Ղազախստանում տիրող իրավիճակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ղազախստանում ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ ակցիայի արդյունավետությունը, այդ քայլերն ակնհայտ են ամբողջ աշխարհի համար, այն կարող են չընդունել միայն նրանք, ովքեր ընդհանրապես չեն հետևում իրավիճակին»,- ասել է Զախարովան։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերումը կսկսվի 2 օրից. Տոկաև
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։