Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ. ԱԻՆ–ը մանրամասներ է հայտնում

Արխիվային լուսանկար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Հզոր անտիցիկլոնը կքայքայվի. Սուրենյանը հայտնել է եղանակային սպասվող փոփոխությունների մասին
Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերում, Լանջիկ-Մաստարա, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի և Սյունիքի մարզի Հարժիս-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում (տեսանելիությունը՝ 30 մ) առկա է մառախուղ։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Պետությունը պիտի կոմպենսացնի ծախսերի այն մասը, որը կարվեր Լարսով գնալու դեպքում. Աղաջանյան