ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի հացի գործարանը

Հայ խաղաղապահներ
Անկարգությունների պատճառով աշխատակիցներին հրահանգել էին թաքնվել տանը, քաղաքում կարող էր հացի պակաս լինել, բայց իրավիճակը կայունացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի հացի գործարանը, որը հաց է մատակարարում ամբողջ քաղաքին։ Տեղեկությունը հայտնում է RT-ն:
«Քանի դեռ բելառուսական խաղաղապահները ծառայություն են իրականացնում ավիաբազայում, իսկ ղրղըզները` Ալմաթիի ՋԷԿ–ում, հայերին բաժին է հասել... հացի գործարանի պաշտպանությունը։ Իրականում սա կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ է, որովհետև այստեղ է թխվում ամբողջ հացը, որը մատակարարվում է քաղաքին։ Ով ոչ միայն հաց է թխվում, այլև բուլկի, քաղցրավենիք և այլն», - գրել է RT-ի թղթակիցը։
Նրա խոսքով՝ անկարգությունների պատճառով աշխատակիցներին հրահանգվել էր թաքնվել տանը, քաղաքում կարող էր հացի պակաս լինել, բայց իրավիճակը կայունացել է։
«Աքսայը» Ղազախստանի Հանրապետությունում հաց արտադրող ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Գործարանն օրական ավելի քան 150 տոննա արտադրանք է տալիս և ավելի քան 1000 աշխատակից ունի։
ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար. Զախարովա
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։