ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Ղազախստանում վերջին իրադարձությունների հետ կապված ավելի քան 400 քրեական գործ է հարուցվել

Ալմաթիի շենքերից մեկի բակը
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար 2161 մարդու վարչական պատասխանատվության են ենթարկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Ղազախստանում 412 նախադատական վարույթ է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում են երկրի նախագահի մամուլի ծառայությունից։

«Երկրում հակաահաբեկչական գործողություն հայտարարելու օրվանից 412 նախադատական հետաքննություն է սկսվել, այդ թվում՝ ահաբեկչության ու սպանությունների վերաբերյալ», -նշված է հայտարարության մեջ:

Ընդհանուր առմամբ` իշխանության ներկայացուցիչների նկատմամբ սպանությունների, բռնության, խուլիգանության, պետական մարմինների շենքերի վրա հարձակման փաստերով հարուցվել է 388 քրեական գործ։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերումը կսկսվի 2 օրից. Տոկաև
Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար 2161 մարդու վարչական պատասխանատվության են ենթարկել:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։