ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Չինաստանում ստեղծվել է փորձարարական կատարելագործված գերհաղորդիչ տոկամակը (EAST), որը նաև անվանում են «արհեստական արև»։ Այդ երկրում, ջերմամիջուկային ռեակտորը կայուն բարձր ջերմաստիճանի ռեկորդ է սահմանել՝ ըստ Ցելսիուսի 70 մլն աստիճան և այդպես աշխատել է 17 րոպե և 35 վայրկյան։ Դա ռեկորդային ժամանակ է նման սարքերի համար։ Այսպիսով, իրական արևի համեմատ պլազման դարձել է 5 անգամ ավելի տաք։
Չինական նախագծի նպատակն անսահման և մաքուր էներգիայի աղբյուր գտնելն է, որի համար վառելիքի հանածոներ չեն պահանջվում և որի գործունեության արդյունքում վտանգավոր թափոններ չեն գոյանում:
Չինաստանն արդեն փորձարարական տեղադրման համար ծախսել է ավելի քան 942 մլրդ դոլար: Դրա վրա աշխատում է ավելի քան 10 հազար գիտնական:
Ընդ որում EAST-ը միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի ստեղծման նախագծի մի մասն է, որին մասնակցում են Չինաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը, Հնդկաստանը և այլ երկրներ: