ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում։
«Ակումբի ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշվել է փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վարդան Բիչխաչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում:
2021 թվականի հունիսին Բիչախչյանը Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ էր ճանաչվել։