ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Այսօր, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն օգտագործել են նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։
Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը խոստանում է պարբերաբար հանդես կգալ հաղորդագրություններով։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հունվարի 11-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ժամը 15։15-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մեկ զինծառայող ստացել էր միջին ծանրության հրազենային վիրավորում։