Ողբերգական ավտովթար Կոտայքում. 43–ամյա կինը տեղում մահացել է

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Ճանապարհային երթեւեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը հոդվածով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ողբերգական ավտովթար է երեկ տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Sahmshyan.com–ը, ժամը 23:40 –ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Ա. Մելքոնյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում` դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 26-ամյա Ռազմիկ Հարությունյանի վարած Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենային, ապա երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով Ա. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորուհի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Անի Մանուկյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մելքոնյանը ոստիկանության Սևանի բաժնի համայնքային բաժանմունքում ավագ տեսուչ է, կոչումով՝ ոստիկանության կապիտան, իսկ Ռ. Հարությունյանը աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բուժակ:
Պետությունը քաղաքացուն տուգանում է` անտեսելով իր թերությունները. Թաթոյան
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: