Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է ստորագրել լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ:
Նա 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայի» կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում նորամուտը նշել է 2020 թվականին: