Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության հարցեր են քննարկել

Հուլուսի Աքար
Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովն այսօր զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական պաշտպանական գերատեսչությանը։
Ըստ հաղորդագրության` զրույցի ընթացքում Հասանովը ցավակցություն է հայտնել Սիրիայի հետ սահմանին երեք թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ։
Նրանք նաև կարծիքներ են փոխանակել ռազմական պատրաստության ոլորտում համագործակցելու թեմայով։
Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային հաշվարկները խառնվել են. Տիգրան Աբրահամյան