Փոխգնդապետին ծեծած պաշտոնյան դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Բանտ. արխիվային լուսանկար
Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանի կողմից ծեծի ենթարկվելուց հետո փոխգնդապետ Արա Մխիթարյանը հայտնվել է կոմայի մեջ և 2 տարի է` այդ վիճակում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Դատարանն այսօր Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդեն հրապարակել է դատավճիռը։
«Ըստ մեղադրական դատավճռի՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար)։ Նա կարող էր դատապարտվել 5-10 տարվա ազատազրկման, դատարանը ընտրել է նվազագույն պատժաչափը», ֊ ասաց պաշտպանը։
Ծեծկռտուք Ուռուցքաբանականում. տնօրենի պաշտոնակատարը կոտրել է աշխատակցի քիթը
Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ։ Վերջինս դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Նա արդեն շուրջ երկու տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։