«Պատկերացնում եմ՝ քանի լիտր բոտոքս է իրեն ներարկել». Լևինան ծաղրել է վատ «քոմենթագիրներին»

Ժաննա Լևինան ու Ալսուն. Արխիվային լուսանկար
Լևինան նշել է, որ անգամ չի ուզում պատասխանել վատ մեկնաբանություն գրողներին, քանի որ նրանց ժամանակը չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել մտերիմ ընկերուհիների` երգչուհի Ալսուի և Էլինա Ջանիբեկյանի հետ ու զվարճալի գրառում արել։ Նա ծաղրել է այն մարդկանց, որոնք դժգոհ են իրենց արտաքին տեսքից ու վատ մեկնաբանություններ են գրում։
«Նայեք այս սարքած տիկնիկներին։ Աջ կողմում կանգնած տիկին Ջանիբեկյանը միանշանակ վիրահատել է քիթը։ Հայկական ազգանունով մարդու քիթը չի կարող այդքան փոքր լինել։ Ես դա շատ լավ գիտեմ, իմ հարևանն Աշոտն է։ Մարտիրրոսյանի կինն առհասարակ չափն անցել է։ Նա քանի՞ տարեկան է. 45։ Պատկերացնում եմ, թե քանի լիտր բոտոքս է իրեն ներարկել։ Իսկ այդ Ալսուն, ժամանակին լսում էի երգերը, արդեն քանի՞ տարեկան է։ Ամեն ինչ դզել–ձգել է։ Հավանաբար, ամեն տարի պլաստիկ միջամտության է դիմում։ Ամուսինը հարուստ է, կարող է իրեն թույլ տալ»,–գրել է Լևինան։
Նա նշել է, որ անգամ չի ուզում պատասխանել վատ մեկնաբանություն գրողներին, նրանց ժամանակը չունի։
«Ես երջանիկ կին եմ, երջանիկ մայր։ Սիրում եմ կյանքը, ճանապարհորդելն ու պատուհանոգոգի ծաղիկները»,–գրել է նա։
Նշենք, որ Լևինան շատ ակտիվ է համացանցում։ Նա հաճախ է լուսանկարներ հրապարակում ու հետևորդներին պատմում իր առօրյայի մասին։