Կեսօրից հետո սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը 11-ի և 13-ի գիշերը կբարձրանա 3-5, 13-ի ցերեկը և 14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի մարզում՝ -11 (գիշերը), ամենաբարձրը՝ Սյունիքի հովիտներում՝ +16 աստիճան (ցերեկը)։
Երևան հունվարի 10-ի գիշերը, 11-12-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո ու 13-ին սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այսօր ցերեկը՝ +4-ից +6, երեկոյան՝ 0-ից +2 աստիճան։