Netflix-ը ցուցադրել է պատմական Հայաստանի քարտեզը, Թուրքիայում վայնասուն են բարձրացրել

Netflix
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին վավերագրական ֆիլմում Հայաստանի տարածքը ներառել է նաև Արևմտյան Հայաստանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ֆիլմերի և սերիալների արտադրության ամենահայտնի հարթակը՝ Netflix-ը, իր վերջին նախագծերից մեկում՝ WW2 in color: road to victory (Երկրորդ համաշխարհային պատերազմն իր գույներով. ուղի դեպի հաղթանակ) ցուցադրել է քարտեզային կադրեր, որոնցում Հայաստանի տարածքը ներառում է Արևմտյան Հայաստանի տարածքը ևս։
Թուրքիայում դրան կոշտ են արձագանքել։ Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների Turk Degs կենտրոնը Twitter-ում գրել է.
«Մենք դատապարտում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս բոլոր փորձերը»։
Իսկ Yeni Akit թերթը գրել է, որ Netflix-ը «թշնամաբար է տրամադրված թուրքերի նկատմամբ», քանի որ «Թուրքիայի Արևելյան Անատոլիայի շրջանը ցուցադրվել է որպես Հայաստան»։
Արևմտյան Հայաստանի՝ ջրի տակ անցած բնակավայրերը
«Սա շիզոֆրենիա է։ Նրանք փորձում են իրենց միտքը և հիվանդ խաղերը հարմարեցնել քարտեզին: Թող վերջ տան այս հակաթուրքական ընկերության հեռարձակումներին Թուրքիայում»,–֊ գրել է թերթը։
Թուրքիայում աղմուկ հանած սերիալի էպիզոդը Ստալինգրադի ճակատամարտի մասին է, որում Armenia անունը դուրս է գալիս ժամանակակից Հայաստանի տարածքից՝ անցնելով դեպի Կարս և Արևմտյան Հայաստանի այլ մարզեր։