Լեոնիդ Կուրավլյովին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Ժողովրդական արտիստին մի քանի օր առաջ հիվանդանոց են տեղափոխել։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Խորհրդային շրջանի «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «Աֆոնյա», «Ամենահմայիչն ու գրավիչը» ֆիլմերի աստղ Լեոնիդ Կուլարվլյովին հունվարի 6-ին հիվանդանոց են տեղափոխել։ Նա շնչառության հետ խնդիրներ է ունեցել, կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Այս պահին 85-ամյա արտիստը վերակենդանցման բաժանմունքում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, հայտնում է «СтарХит» կայքը։
«Նրան թթվածին է միացված, քանի որ թոքերն ախտահարված են, բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ է։ Սատուրացիան կարգավորվել է, ջերմությունը նորմայից ցածր է, ինչպես և ճնշումը»,-պատմել է կայքի աղբյուրը։
Մոսկվայում ծեծել են Դմիտրի Սոլովյովին. աշխարհի չեմպիոնը հիվանդանոց է տեղափոխվել
Ժորժ Միլոսլավսկու հռչակավոր կերպարի դերակատարը վերջերս հիպերտոնիայի հետ կապված խնդիրներ ուներ․ նա հաճախ գլխապտույտ էր ունենում, ընդհանուր վիճակը անառողջ էր։ Ամռանը նա նույնիսկ շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել, երբ տանն ուշաթափվել էր։