Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները. Արխիվային լուսանկար
Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Հունվարի 10-ին Ղազախստանում սգո օր է հայտարարված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Տեսակոնֆերանսի ձևաչափով Հավաքական անվտանգության խորհրդի այսօր անցկացվող նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։

ՀԱՊԿ երկրների ղեկավարները հոտնկայս հարգեցին Ղազախստանում անցած մի քանի օրերի ընթացքում զոհվածների հիշատակը։

Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հիշեցնենք` Ղազախստանում բախումների ժամանակ սպանվել է 164 մարդ։ Հիվանդանոցներում 719 մարդ կա, ծանր վիճակում են 83-ը, իսկ ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 2265 մարդ, այդ թվում Ալմաթիի մարզում՝ 1100։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանում զոհված ուժայինների թիվը հասել է 17-ի
Հունվարի 10-ին երկրում սգո օր է հայտարարված։