ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ խաղաղապահները կտեղակայվեն Ղազախստանի ոչ բոլոր շրջաններում. պետքարտուղար

ՀԱՊԿ առաքելությունը բացառապես խաղաղապահ է և նախատեսված է կարճ ժամանակահատվածի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ ուժերը կտեղակայվեն Ղազախստանի ոչ բոլոր շրջաններում և տեղում կապահովեն օբյեկտների պաշտպանությունը։ Իրավիճակի կայունացումից հետո ողջ խաղաղապահ զորախումբը դուրս կբերվի երկրից։ Այս մասին այսօր Telegram-ի իր ալիքում հայտնել է Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինը։

«Սա ողջամիտ միջոց է: Մենք բախվում ենք հանգամանորեն ծրագրված և երկրի տարբեր շրջաններում միաժամանակ իրականացված հանկարծակի հարձակման հետ` արմատականների մի ամբողջ բանակի կողմից», - ասել է Կարինը:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ առաքելությունը բացառապես խաղաղապահ է և նախատեսված է կարճ ժամանակահատվածի համար։
Ղազախստանի պետքարտուղարն ընդգծել է, որ իրավիճակի կայունացումից հետո ՀԱՊԿ ողջ զորախումբը դուրս կբերվի իրենց երկրից։
Ղազախստանյան պաշտոնական տեղեկատվական հարթակից ջնջվել է 164 զոհի մասին լուրը
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։