ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան հրապարակել է 79-րդ «Ոսկե գլոբուս 2022» կինոմրցանակաբաշխության հաղթողների անունները։
«Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում «Ոսկե գլոբուսի» է արժանացել նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանությունը» ֆիլմը։
«Լավագույն կատակերգություն» անվանակարգում հաղթել է Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմությունը», «Լավագույն կին դերասան» անվանակարգում «Ոսկե գլոբուս» է ստացել Նիկոլ Քիդմանը՝ «Լինել Ռիկարդո» դրամատիկ ֆիլմի համար։
«Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում հաղթել է Ուիլ Սմիթը` «Թագավոր Ռիչարդ» դրամատիկ ֆիլմում խաղացած դերի համար, «Հեռուստաֆիլմում լավագույն կին դերասան» է դարձել Քեյթ Ուինսլեթը` «Իսթթաունի Մեյրը» ֆիլմում գլխավոր դերի համար, իսկ նույն անվանակարգում լավագույն տղամարդ դերասան է դարձել Մայքլ Կիտոնտը «Լոմկա» ֆիլմի համար։
«Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում «Ոսկե գլոբուս» է ստացել «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմը։
«Ժառանգները» սերիալը նույնպես արժանացել է «Ոսկե գլոբուսի»` «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում։ «Լավագույն անիմացիոն սերիալը» «Էնկանտոն» է, «Լավագույն կատակերգական սերիալն» էլ` «Խորամանկությունները»։ «Լավագույն սցենար» անվանակարգում` «Բելֆասթ» ֆիլմի համար, Քեննեթ Բրանան արժանացել է «Ոսկե գլոբուսի»։
Ճապոնական «Նստիր իմ մեքենայի ղեկին» ֆիլմը դրամական մրցանակ է ստացել որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։
Երգչուհի Բիլի Այլիշի «No time to Die» երգը, որը գրվել է բրիտանացի լրտես Ջեյմս Բոնդի «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի համար, արժանացել է «Ոսկե գլոբուսի», իսկ «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում հաղթել է գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմմերը «Դյունա» ֆիլմի երաժշտության համար:
Հեռուստատեսությունում երկրորդ պլանի դերասանի լավագույն դերի համար մրցանակի է արժանացել կորեացի Յոն Սուն` «Կաղամարի խաղ» (Squid game) սերիալի համար։
Նշենք, որ այս տարի 79-րդ մրցանակաբաշխության արարողությունը ուղիղ եթերով չի հեռարձակվել որոշ խնդիրների պատճառով, հաղթողների անունները հրապարակվել են «Ոսկե գլոբուսի» պաշտոնական կայքում։