Հայաստանում 1216 մարդ արդեն պատվաստվել է 3-րդ անգամ. ԱՆ–ն տվյալներ է հրապարակել

Պատվաստում. Արխիվային լուսանկար
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հունվարի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է ընդհանուր առմամբ 1 694 518 պատվաստում։ Հայտնում է առողջապահության նախարարությունը։
Պատվաստվածներից 952 813-ը ստացել են առաջին դեղաչափ, 740 489–ը` երկրորդ, 1216 մարդ պատվաստվել է 3-րդ անգամ` ստացել է բուստեր դեղաչափ։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։
Մոտ օրերս սպասվում է Pfizer- ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակի ներմուծումը Հայաստան։
Հայաստանում «Օմիկրոն» շտամով վարակվելու 2 դեպք է հայտնաբերվել
Հիշեցնենք` դեկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 1.2 մլրդ դրամ էր հատկացրել առողջապահության նախարարությանը` Pfizer-ի պատվաստանյութի 200 000 դեղաչափ գնելու նպատակով։
Բացի այդ տարեվերջին Պորտուգալիան Հայաստանին Pfizer-ի պատվաստանյութի 40 000 դեղաչափ էր տրամադրել, որի հետ կապված ծախսերը հոգալու է ԵՄ-ն։