ԳՇ պետը նոր տեղակալ ունի. ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել

Առաքել Մարտիկյան
Գեներալ-մայորը մոտ երկու տարի ղեկավարում էր ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակել Առաքել Մարտիկյանին։ Սարգսյանի հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`Առաքել Մարտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,– նշված է փաստաթղթում:
Հիշեցնենք` գեներալ-մայոր Մարտիկյանը 2019թ. նոյեմբերի 28-ին նշանակվել էր ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, 2021 թվականի օգոստոսի 9-ին` ազատվել այդ պաշտոնից։
Մինչև 2021 թվականի դեկտեմբեր 16-ը ԳՇ պետի տեղակալը Ստեփան Գալստյանն էր։