ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Ղազախստանում զոհված ուժայինների թիվը հասել է 17-ի

Ղազախստան, Նուր–Սուլթան
Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են ստուգայցեր անել և բացահայտել իրավախախտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Ղազախստանում զոհված ուժայինների թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ օպերատիվ շտաբի տվյալները։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանում ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ Ժանատ Սուլեյմենովը
«Արդեն 17 մարդ է զոհվել Ալմաթիի Արագ արձագանքման հատուկ ջոկատից»,-մանրամասնել են գերատեսչության օպերատիվ շտաբից:
Ավելի վաղ հաղորդվել էր անկարգությունների ընթացքում զոհված 16 զինվորականների և ոստիկանների մասին, որոնք հետմահու ներկայացվել են պետական պարգևների ՝ արիության և անձնազոհության համար:
ՆԳՆ տվյալներով ՝ հունվարի 10-ի առավոտյան երկրում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 7939 մարդ։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։