Ղազախստանում անկարգությունների տնտեսական վնասը կարող է հասնել 2-3 մլրդ դոլարի

Ցուցարարները Ալմաթիում հանրահավաքի ժամանակ (5 հունվարի, 2022թ)․ Ղազախստան
Երկրի նախագահը տեղի ունեցած իրադարձություններն անվանել է աննախադեպ ագրեսիա և ոտնձգություն Ղազախստանի պետականության դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններ է վարել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, կողմերը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստան նախագահի մամուլի ծառայությունը։
«Ըստ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ պետությանը հասցված նախնական տնտեսական վնասը կարող է կազմել 2-3 միլիարդ ԱՄՆ դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Ղազախստանում խաղաղապահների տեղակայման կետեր
Ղազախստանի նախագահը տեղի ունեցած իրադարձություններն անվանել է աննախադեպ ագրեսիա և ոտնձգություն Ղազախստանի պետականության դեմ։ Նա հավելել է, որ ահաբեկիչների բռնի գործողությունները հանգեցրել են բազմաթիվ զոհերի իրավապահների և քաղաքացիական անձանց շրջանում, վնասվել է մոտ 1,3 հազար ձեռնարկություն, ավելի քան 100 առևտրի կենտրոններ և բանկեր, այրվել է մոտ 500 ոստիկանական մեքենա։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։