ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանյան ԶՈւ մի շարք զորամասերում մեկնարկել է 2020թ–ի առաջին զորակոչին բանակ մեկնած պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման արարողությունները։
Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին և հայրենիքին մատուցած ծառայության համար խրախուսական պարգևներ ու պատվոգրեր հանձնել առավել աչքի ընկած զինծառայողներին։
Հիշեցնենք, որ այս զորակոչի սերնդին վիճակվեց ծառայությունն անցկացնել դժվարին ժամանակահատվածում։ 2020թ–ին նրանց ծառայությունը հենց սկզբից մեկնարկեց կորոնավիրուսի համավարակով ու տեսակցությունների արգելքով։ Իսկ 2020թ–ի սեպտեմբերին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։
Պատերազմն իր բոլոր դժվարություններով ու դաժանությամբ վերապրած երիտասարդների հերթական սերունդը վերադառնում է տուն։