ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է hraparak.am–ը։
Ըստ լրատվամիջոցի` նա սրտի նոպա է ունեցել։
Բալասանյանին Արցախից Երևան են տեղափոխել։ Այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Հիշեցնենք` Վիտալի Բալասանյանը Արցախի ԱԽ քարտուղար է նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նա այդ պաշտոնն է զբաղեցրել նաև 2016-ից 2019 թվականներին, ազատվել է 2019–ի հունիսի 11-ին։ Բալասանյանը Արցախի հերոսի կոչում ունի։ Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Ոսկե Արծիվ» շքանշանով: