ԱՄՆ–ն ուզում է Մոսկվայի համար անընդունելի պայմաններով վերականգնել ՌԴ–ՆԱՏՕ աշխատանքը. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ–ի շենքը. արխիվային լուսանկար
Արևմուտքի կողմից վերջերս հնչող մեղադրանքներին ի պատասխան ՌԴ–ն բազմիցս հայտարարել է, որ որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարիSputnik. Վաշինգտոնն ուզում է վերականգնել Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը Մոսկվայի համար անընդունելի պայմաններով։ Ժնևում ԱՄՆ պատվիրակության հետ կայանալիք հանդիպումից առաջ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Նրանք ուզում ենք վերականգնել Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը, բայց իրենց պայմաններով` այնպիսի օրակարգով, որը հարմար է իրենց` շեշտը դնելով, այսպես կոչված, դեէսկալացիայի, Ուկրաինայում, այսպես կոչված, «ռուսական ագրեսիայի» վրա», – հայտարարել է Ռյաբկովը։

«Մեզ համար դա անընդունելի է», – ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Ուկրաինայի շուրջ ստեղծված էսկալացիայի վերաբերյալ Արևմուտքի կողմից վերջերս հնչող մեղադրանքներին ի պատասխան ՌԴ–ն բազմիցս հայտարարել է, որ որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի։
Բանակցությունները հնարավորություն կտան քննարկել ՌԴ–ի` ՆԱՏՕ–ի շուրջ մտահոգությունը. Բլինկեն
Ժնևում երեկ երեկոյան ընթրիքի ձևաչափով անցկացվեց ռուսական և ամերիկյան պատվիրակությունների առաջին հանդիպումը։ Անվտանգության երաշխիքների վերաբերյալ «նախնական» այս բանակցությունների արդյունքներն ամփոփելիս Ռյաբկովը հայտարարել է, որ բարդ, բայց գործնական զրույց է եղել։
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ղազախստանի իրավիճակը և ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա նիստը
Քննարկումների հիմնական մասն այսօր փակ ձևաչափով կկայանա ՄԱԿ–ի ժնևյան բաժանմունքին կից գործող ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածքում։