ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ԱՄՆ–ն չի հասկանում` ինչ է կատարվում Ղազախստանում. Զախարովան դա տարօրինակ է անվանել

Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Ղազախստանի իրադարձությունների առնչությամբ Վաշինգտոնի արձագանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարիSputnik. Տարօրինակ է ԱՄՆ–ից լսել, որ իրենք չեն հասկանում` ինչ է տեղի ունենում Ղազախստանում։ Այս մասին ռուսական առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Թեպետ, իհարկե, տարօրինակ էր լսել, օրինակ, ԱՄՆ պետքարտուղարից կամ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչից այն մասին, որ իրենք չեն հասկանում` ինչ է կատարվում Ղազախստանում, և չեն հասկանում` ինչու է Ղազախստանն այդպիսի որոշումներ կայացրել։ Դա զարմանալի է, սովորաբար իրենք միշտ ամեն ինչ հասկանում են», – ասել է Զախարովան։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։