ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը

Զրուցակիցներն անդրադարձել են և Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը այսօր հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է dailysabah.com-ը՝ հղում կատարելով պաշտոնական Անկարայի հաղորդագրությանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև գնահատել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման ներդրումը տարածաշրջանի կայունության և բարգավաճման գործում։
ՌԱԴԻՈ
Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը Ադրբեջանը տեղափոխել է Ղազախստան. ի՞նչ է պետք անել
Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են երկկողմ քաղաքական և տնտեսական կապերը։ Մտքեր են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի, Ղազախստանում բողոքի ակցիաների, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Աֆղանստանում, Բոսնիա Հերցեգովինայում և Եթովպիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Հիշեցնենք՝ անցյալ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթաց է սկսելու, որի ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Նրանց առաջին հանդիպումը նախատեսվում է հունվարի 14-ին։