Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Վնասված ավտոմեքենան
Ոստիկանության հրապարակած կադրերում երևում է վնասված մեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում, քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Վնասված ավտոմեքենան
«Հունվարի 10–ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ոստիկանության` ադրբեջանցիները քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։
Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։
Հիշեցնենք` ադրբեջանական զինուժն այսօր կրակ է բացել Արցախի Կարմիր շուկա գյուղի և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի այգիներից մեկում աշխատող գյուղացիների ուղղությամբ։