Ստոլտենբերգ․ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քաղաքական լուծման հնարավորություն կա

Յենս Ստոլտենբերգ
Ռուսաստանը բազմիցս հերքել է «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները՝ հայտարարելով, որ որևէ մեկին չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի ընդհանուր քաղաքական լուծման հասնելու հնարավորություն կա՝ միաժամանակ հաշվի առնելով Ռուսաստանի մտահոգությունները։
«Հնարավոր է միասին գտնել ճանապարհը, առաջ տանող քաղաքական ուղին, և միաժամանակ հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները․․․ Սակայն կոնֆլիկտի վտանգը շարունակում է գոյություն ունենալ»,-հայտարարել է Սթոլթենբերգը Financial Times պարբերականին տված հարցազրույցում։
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 12-ին. դաշինքից հաստատել են
Ռուսաստանը բազմիցս հերքել է «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները՝ հայտարարելով, որ որևէ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում նշել էին, որ «ռուսական ագրեսիայի» և Կիևին այդ ագրեսիայից պաշտպանվելու հարցում օգնելու հնարավորության մասին Արևմուտքի հայտարարությունները թե՛ ծիծաղելի են, թե՛ վտանգավոր։
Բանակցությունները հնարավորություն կտան քննարկել ՌԴ–ի` ՆԱՏՕ–ի շուրջ մտահոգությունը. Բլինկեն
Միաժամանակ Կիևն ու արևմտյան պետությունները վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ «ագրեսիվ գործողությունների» իբրև թե ավելացման կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն իր զորքերը տեղափոխում է իր տարածքի սահմաններում և իր հայցեցողությամբ։ Նրա խոսքով՝ դա որևէ մեկին չի սպառնում և որևէ մեկին չպետք է անհանգստացնի։