Սակրավորներն Ասկերանում ռազմամթերք կվնասազերծեն

Արցախի ԱԻՊԾ–ն հորդորում է քաղաքացիներին խուճապի չմատնվել ու չանհանգստանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին չպայթած ու վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Արցախում։
«Սակրավորները աշխատանքներն իրականացնելու են Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հարակից տարածքում։ Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ հորդորում ենք չանհանգստանալ»,– նշում են ԱԻՊԾ–ից:
Նշենք, որ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ 44-օրյա պատերազմից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը Արցախում ոչնչացվել է 859 029 տարբեր տեսակի արկ ու զինամթերք։