Մալենան հյուրընկալվել էր Երևանի ձմեռային այգում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Երևանի Seasons Park Station ձմեռային այգին այսօր հյուրընկալել էր «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենային ու նրա երկրպագուներին։
«Անչափ շնորհակալ եմ, որ այստեղ եկել եք ինձ տեսնելու համար: Այսօր իմ մենահամերգը չէ, բայց դուք այնքան շատ եք... Անհավատալի է»,- նշել է երգչուհին ու խոստացել լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ:
Երգչուհին կատարել է երկու երգ` «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակ բերած «Քամի, քամին» ու «Արևիկ» խմբի «Երազանքը»։