ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է հունվարի 10-ից եղանակային փոփոխությունների մասին։
«Վաղվանից սկսած մեր երկրում հաստատված հզոր անտիցիկլոնը սկսում է քայքայվել, ինչի արդյունքում եկող շաբաթ ժամանակ առ ժամանակ մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ»,– Facebook-ի իր էջում գրել է Սուրենյանը։
Վերջինիս էջի հետևորդներն արձագանքել են գրառմանը. «Սուրենյան ջան, ամսի 16-ին լավ եղանակ արա, էլի, առիթ ունեմ` չխանգարվի», «Տեղումներ բեր, Գագիկ ջան», «Եկող շաբաթ լավ է` ձյուն կտեսնենք ահագին», «Ձյո՜ւն»։
Facebook-ի հետևորդները նաև հետաքրքրվել են, արդյոք Երևանում ձյուն կլինի, թե, այնուամենայնիվ, արևոտ եղանակը կպահպանվի։